Վրաստանում իջեցվել են բոլոր դրոշները․ այսօր սգո օր է հայտարարված

Վրաստանի բոլոր պետական գերատեսչությունների և արտերկրում դիվանագիտական առաքելությունների շենքերի վրայից իջեցվել են պետական դրոշները։ Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված՝ ի նշան Շովիի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության:

 

Նշենք, որ վիթխարի սողանքային գոտում արդեն 5 օր շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Փրկվածներին գտնելու գրեթե ոչ մի հնարավորություն չկա: Անհետ կորած է համարվում դեռ շուրջ 16 մարդ։

 

Օգոստոսի 7-ի առավոտյան տվյալներով Շովի նախկին առողջարանային ավանի տարածքում հայտնաբերվել է 18 մարդու մարմին։ Այս պահի դրությամբ նույնականացվել է 14 դի՝ որոնց թվում՝ նաև երեխաներ։

 

Հշեցնենք՝ օգոստոսի 3-ին Շովիում խոշոր սողանք է տեղի ունեցել։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և Sunset Shovi հյուրանոցը։

Քաղաքականություն