ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պատանի մարմնամարզիկները 8 մեդալ են նվաճել Կահիրեում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ մարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ընդհանուր 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում:

 

Արտակ Այդինյանի գլխավորությամբ ելույթ են ունեցել երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։

 

Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150):

 

Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել՝ զուգափայտ (13,150), օղակներ (13,000) ու ազատ վարժություններում (13,000), իսկ նժույգ թափերում դարձել է բրոնզե մեդալակիր` վաստակելով 13,850 միավոր և կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

 

Քաղաքականություն

Պատահարներ