Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հրաժարական կտա կին ֆուտբոլիստին համբուրելու պատճառով

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը օգոստոսի 25-ին հրաժարական կտա իսպանացի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի հետ սկանդալային համբույրի պատճառով։ Այս մասին հայտնում է El Español-ը։ 

Նշվում է, որ դրա դիմաց Սպորտի բարձրագույն խորհուրդը (CSD) կփակի Ռուբիալեսի նկատմամբ հարուցված կարգապահական գործը։ 

Օգոստոսի 20-ին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հաղթեց Անգլիային (1:0): Իսպանացի ֆուտբոլիստները պատմության մեջ առաջին անգամ դարձել են մրցաշարի հաղթող։ 

Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը, ուրախանալով ազգային հավաքականի հաղթանակով, գրկել ու համբուրել է ֆուտբոլիստ Հերմոսոյի շուրթերը։ Բազմաթիվ լրագրողներ ու երկրպագուներ քննադատել են Ռուբիալեսին՝ նրա պահվածքն անվանելով չափազանց։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՖԻՖԱ-ն հետաքննում է Ռուբիալեսի դեմ գործը։

Քաղաքականություն

Պատահարներ