Crew Dragon տիեզերանավը ժամանել է Միջազգային տիեզերակայան. ՆԱՍԱ

Չորս հոգանոց անձնակազմով Crew Dragon տիեզերանավը կցվել է Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ)։ Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն:

 

Տիեզերանավի ավտոմատ միացումը կայանին տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 16:16-ին, ՆԱՍԱ-ն ուղիղ հեռարձակում է իրականացնում:

Crew-7 անձնակազմով Crew Dragon տիեզերանավը, որի մեջ են ռուս տիեզերագնաց Կոնստանտին Բորիսովը, Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց դանիացի Անդրեաս Մոգենսենը, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ժասմին Մոգբելին և Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Սատոսի Ֆուրուկավան, մեկնել է երկրից շաբաթ գիշերը:

 

Միջազգային տիեզերակայանում նրանց դիմավորում են ռուսաստանցիներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և Անդրեյ Ֆեդյաևը, ամերիկացիներ Ֆրանցիսկո Ռուբիոն, Սթիվեն Բոուենը և Վուդի Հոբուրգը, ինչպես նաև ԱՄԷ-ի տիեզերագնաց Սուլթան Ալ Նեյադին:

Քաղաքականություն