Փարիզն առաջինն է Եվրոպայում, որն արգելել է էլեկտրական սկուտերների վարձույթը․ որոշումը կգործի սեպտեմբերի 1-ից

2023թվակաի սեպտեմբերի 1-ին 15 հազար էլեկտրական սկուտերներ, որոնք հասանելի էին Փարիզում, կանհետանան Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներից: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

 

Երեք մասնավոր օպերատորները, որոնք մատակարարում են այս էլեկտրական սկուտերները, օրեր շարունակ զբաղված էին դրանք փողոցից հեռացնելով: Մինչև ամսվա վերջ Փարիզը կդառնա եվրոպական առաջին մայրաքաղաքը, որն ամբողջությամբ արգելում է տրանսպորտային այս երկանիվ միջոցները։

 

Որոշման հիմքում ընկած է ապրիլի 2-ին տեղի ունեցած քաղաքային հանրաքվեի արդյունքները, որին մասնակցել է ավելի քան 100 հազար փարիզցի։ 

 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անձամբ է քարոզել մասնակցել քվեարկությանն՝ ընդգծելով, որ այս էլեկտրական սկուտերների հեռացումը կնվազեցնի փողոցներում առկա անհարմարությունները։

Քաղաքականություն

Պատահարներ