Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

 

«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

 

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում արցախցու են առևանգել։

Քաղաքականություն