Ամերիկյան հեռուստաընկերությունը Թուրքիայի քարտեզը ներկայացրել է առանց Ստամբուլի

Ամերիկյան FOX հեռուստաընկերութունը ներկայացրել է Թուրքիայի քարտեզը՝ բացառելով Ստամբուլը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որը հղում էկատարում Sabah թերթին։

 

«Թուրքիայում չհիմնավորված և շինծու լուրեր տարածող ամերիկյան FOX հեռուստաընկերությունը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել։ FOX News լրատվական կայքը Թուրքիան ներառել է իր նյութերում օգտագործվող Մերձավոր Արևելքի քարտեզի մեջ, սակայն մի մանրուք չի վրիպել մարդկանց ուշադրությունից։ Նկատվել է, որ Ստամբուլը ներառված չի եղել հեռուստաալիքի կողմից օգտագործվող Թուրքիայի քարտեզում», - գրում է թերթը։

 

Ինչպես ընդգծել է պարբերականը, հեռուստաալիքը «Թուրքիայում նախագահական ընտրությունների ու Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ իր կեղծ լուրերով հանրության նյարդերն էր քրքրում»։

 

«Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի կիրառելով՝ ամերիկյան հեռուստաալիքը մեծ սադրանք է հրահրել»,- շեշտել է թերթը։

Քաղաքականություն