Էլթոն Ջոնին հիվանդանոց են տեղափոխել

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին տեղափոխել են հիվանդանոց Նիցցայի իր տանը վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալուց հետո: Այս մասին հայտնում է Nice-Matin պարբերականը։

 

Պարբերականի տեղեկություններով՝ արտիստը թեթև վնասվածքներով տեղափոխվել է Մոնակոյի հիվանդանոց։

 

Նշվում է նաև, որ 76-ամյա երաժիշտն իր վերջին ելույթը տվել է հունիսի վերջին։ 

Քաղաքականություն