Երևանից Կապան ինքնաթիռը վայրէջք կատարե՞լ է, թե՞ ոչ․ «Հրապարակ»

«Արդեն գրել էինք, որ այսօր առավոտյան Երևանից Կապան չվերթ պետք է իրականանար»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

 

««Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուից փորձել էինք ճշտել, թե արդյոք թռիչքը տեղի է ունեցել։ Օդանավակայանից մեզ ասել էին, որ օդանավը «Զվարթնոցից թռել է, սակայն չեն կարող ասել՝ վայրէջք կատարե՞լ է, թե՞ ոչ, սակայն աշխատակիցը նաև ասել է, որ թռիչքը տևում է 1 ժամ, և ենթադրում է, որ օդանավը վայրէջք է կատարել»,- գրել է կայքը։

 

Նշվում է, որ այդ ընթացքում մամուլում լուր տարածվեց նաև, որ օդանավը Կապանում վայէջք չի կատարել, և վատ տեսանելիության պատճառով կրկին վերադարձել է Երևան։

 

«Մենք կրկին կապվեցինք «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ օդանավը վատ տեսանելիության պատճառով հետ է վերադարձել, աշխատակիցն այս անգամ ասաց․«Մեզ մոտ ցույց է տալիս, որ Երևանից Կապան մեկնել է, իսկ թե վայրէջք կատարե՞լ է, մենք տեղեկություն չենք ստացել»։ 

 

Աշխատակցին հարցրինք, իսկ ժամը 11-ին Կապանից Երևան եկող օդանավն արդեն ժամանե՞լ է, նման թռիչք կա՞ր նախատեսված, աշխատակիցը պատասխանեց․«Դեռևս տեղեկություն չունենք, ժամը 11-ին էր տված, դեռևս նոր տեղեկություն չենք ստացել»,- պատասխանեց աշխատակիցը»,- գրում է կայքը։

 

Քաղաքականություն