Երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությու՞նը ադրբեջանցիների հետ. մանրամասներ

Ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են երիտասարդի:

 

Երիտասարդը 22 տարեկան է, երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությունը ադրբեջանցիների հետ: Մասնավորապես, ադրբեջանցիները հայհոյել են արցախցի երիտասարդին, վերջինս պատասխանել է և նրան ուղղակի տարել են: Այս մասին հայտնում է MediaHub-ը,  հղում անելով իր աղբյուրին:

 

Լրատվականի տեղեկություններով՝ երիտասարդը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պետք է անցներ անցակետը: Եվ այս պահին խաղաղապահները բանակցում են նրան վերադարձնելու համար:

 

 

Քաղաքականություն