Երկու վարկած են պնդում․ Արցախի ՄԻՊ-ը՝ 22-ամյա երիտասարդի առևանգման մասին

Ականատեսների հետ խոսել եմ, նրանք երկու վարկած են պնդում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

 

«Ականատեսների հետ խոսում եմ, մի մասը պնդում է, թե երիտասարդին ասել են` հետախուզման մեջ ես, մյուս մասն էլ ասում է` լեզվակռիվ է տեղի ունեցել: Այլ բան ասել չեմ կարող, այժմ այդ ուղղությամբ եմ աշխատում», - նշել է Արցախի ՄԻՊ-ը:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էին, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում այսօր հերթական անգամ առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող երիտասարդի` Ալեն Նելսոնի Սարգսյանին, ծնված 2001 թվականին:

Քաղաքականություն

Պատահարներ