Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ

Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ավիաընկերությունից։

Ըստ ընկերության՝ չվերթը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։

 

«Մառախլապատ եղանակի պատճառով ինքնաթիռը տեղ չի հասել։ Այն ետ է վերադարձել «Զվարթնոց» օդանավակայան»,- մանրամասնեցին ավիաընկերությունից։

 

Հիշենենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Երևան-Կապան չվերթը չի կայացել։

Քաղաքականություն

Պատահարներ