ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում

Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի հրապարակում և փորձում են իրենց հարցերի պատասխանը ստանալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից։ Նշենք, որ տեսակադրերում երևում է, որ Հարությունյանը մոտենում է ցուցարարներին, սակայն դեռևս տեղեկություն չկա, թե նրանք ինչ են խոսել։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին ( ծնված 2001թ. ) և ևս 2 երիտասարդի։ 

Քաղաքականություն