ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միասնական տոմսային համակարգը ներառում է նաև Երևանի մետրոպոլիտենը

Քաղաքային տրանսպորտում ներդրվող միասնական տոմսային համակարգը ներառում է նաև Երևանի մետրոպոլիտենը։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

 

«Առաջիկայում մեզ մոտ ևս կներդրվեն անհրաժեշտ ծրագրատեխնիկական միջոցներ և տոմսային հասույթի հավաքագրումը կիրականացվի ժամանակակից միջոցներով՝ ուղևորներին տրամադրելով բարձրորակ ծառայություն»,-ասվում է հրապարակման մեջ ։

Նշվում է նաև, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ 

Իսկ շաբաթվա քրոնիկոնն այսպիսին է․ «Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 430 հազար 949։ Գիծ է դուրս բերվել 2786 շարժակազմ: Փոխարինվել են 34 փայտակոճեր»:

 

Հավելենք, որ այս մասին խոսվեց նաև Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ։ 

 

Մանրամասները՝ տեսանյությում։ 

Քաղաքականություն