ՏԵՍԱՆՅՈՒԹ. ««ՔՊ»-ի գրասենյակի դիմաց թմրամիջոցների օգտագործման հետքեր կան». Անդրանիկ Թևանյանը` ոստիկաններին

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այդ տարածքի գրասենյակի առջեւ թմրամիջոցների օգտագործման հետքեր կան։ Նա մոտեցավ ոստիկաններին ու հայտնել է իր մտահոգությունը։

 

«ՔՊ»-ի գրասենյակի դիմաց թմրամիջոցների օգտագործման հետքեր կան, թմրանյութեր են շպրտած։ Ինչ արձագանք է ստացել ձեր կողմից այս երեւույթը, չե՞ք կասկածում, որ թմրամիջոցների օգտագործման դեպքեր են եղել, ե՞րբ եք զեկուցելու»,-ոստիկանին հարցրել է Անդրանիկ Թեւանյանը։

 

Ոստիկանն ասել է՝ ինքն արդեն զեկուցել է։ «1 մլրդ եվրոյից ավելի թմրանյութեր են ներկրվել Հայաստան, եւ մենք դեռ չենք տեսել դատապարտվողներ։ 

 

Այս շենքերի վրա թմրամիջոցների տարածման գովազդներ կան, թմրամիջոցների տարածումը դարձել է սպառնալիք, իսկ ոստիկանությունը զբաղված է ցուցարար ցրելով»,-մտահոգություն հայտնել է Անդրանիկ Թեւանյանը։

 

Նա ոստիկաններին կոչ է արել զբաղվել իրենց բուն գործով՝ թմրանյութերի շրջանառությունը զսպելով։

Քաղաքականություն