«Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել». մանրամասներ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի  գլխավոր դատախազությունը ձերբակալել է 3 արցախցի ֆուտբոլիստի, որոնց նկատմամբ սանկցիա է կիրառվել՝ տասնօրյա կալանք և հետո արտաքսվելու են:

 

24News-ի աղբյուրը, որը չի ցանկացել ներկայանալ, և որը այդ պահին կամուրջն անցնողների թվում է եղել, ասել է, որ ձերբակալվածների թիվն ավելին է, քան 3-ը։

 

Անցակետը հատած մյուս քաղաքացիները նշում են, որ ադրբեջանցիները բիրտ են վարվել, գոռացել են, հրել են տղաներից մեկին․ «Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել»,-պատմել է անցակետն անցած քաղաքացին։

 

լրատվականի աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննվածները շատ են, բայց 3-ի հանդեպ է ադրբեջանական դատախազությունը սանկցիա կիրառել։

 

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Քաղաքականություն