16-ամյա ռուս գեղասահորդուհին անհետ կորել է

Ռուս գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան անհետ կորել է Մոսկվայում, հայտնում է մարզիկի ֆան ակումբը։

 

«Երեկ երեկոյան ժամը յոթին Ալինան անհետացել է։ Նա  դուրս է եկել «Չկալով Արենա» սահադաշտից և գնացել է Վլադիմիրսկայա եկեղեցի ուղղությամբ։

Ժամը 19:08-ի տեսախցիկները նրան ֆիքսել են այգում: Դրանից հետո այլևս չեն ֆիքսել», – ասվում է Գորբաչովայի ֆան ակումբի Telegram-յան ալիքում:

 

Ի դեպ, հաղորդվում է նաև, որ այգու տարածքում այսօր հայտնաբերել են նրա իրերը: Ժամանել են փրկարարները:

2023 թվականի Ռուսաստանի պատանիների առաջնությունում Ալինա Գորբաչովան գրավել է առաջին տեղը։ Մեծահասակների գեղասահորդների մրցումներում մարզիկը զբաղեցրել է 9-րդ տեղը: Հուլիսին Գորբաչովան դարձել է 16 տարեկան։

Քաղաքականություն

Պատահարներ