32-ամյա կնոջը գումար է տվել, հետո հետ պահանջել, ստիպել բաժանվել ամուսնուց և կուրծքը նկարել՝ ուղարկել իրեն

Ոստիկանության Մալաթիայի բաժնում 32-ամյա Ծ. Հ.-ը հայտնել է, որ իր ծանոթ Ալեքսանդր Չ.-ն իրեն որպես օգնություն գումարներ է տվել, իսկ որոշ ժամանակ անց գումարները հետ է պահանջել: Դրանից հետո  Ծ. Հ.-ն հայտնել է, որ իր ծանոթը գումարները ոչ միայն հետ է պահանջում, այլև սպառնացել է, որ հաղորդագրությունները կհրապարակի և որպես օգնություն տված գումարներից բացի պահանջել է, որպեսզի նա ամուսնուց բաժանվի և իր կուրծքը նկարի, ուղարկի իրեն: 
 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ալեքսանդր Չ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
 

Քաղաքականություն

Պատահարներ