36-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել 82-ամյա կնոջն ու փորձել բռնաբարել նրան․ Տավուշի մարզ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա։

 

Ինչպես գրում է կայքը, կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։

 

Նշվում է, որ իրավապահները ժամերի ընթացքում Իջևանում հայտնաբերում են նրան և բռնաբարության փորձ կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Իջևանի բաժին։ Սկզբնաղբյուր կայքի տեղեկություններով, կասկածյալը Տավուշի մարզի 36-ամյա բնակիչ է, ով խոստովանել է արարքը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ