Մեքենաների շարժը Ղրիմի կամրջով ժամանակավորապես դադարեցվել է

Ղրիմի կամրջով տրանսպորտային միջոցների տեղաշարժն այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամանակավորապես դադարեցվել էր: Այս մասին ասված է կամրջի օպերատիվ իրավիճակի մասին իրազեկող ծառայության թելեգրամյան ալիքում։

 

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ուստի կամուրջի վրա և զննման գոտում գտնվողներին հորդորվել է պահպանել հանգստություն և հետևել տրանսպորտի անվտանգության աշխատակիցների ցուցումներին:

 

Կարջով ավտոմեքենաների երթևեկության դադարեցման պատճառները չեն նշվել, սակայն մոտ 15 րոպե անց հաղորդվել է, որ երթևեկությունը վերականգնվել է։

Քաղաքականություն

Պատահարներ