ՌԴ Բրյանսկի շրջանում գնդակոծության հետևանքով զոհվածների թվում երեխա կա

Ուկրաինական զորքերը գնդակոծել են Բրյանսկի Կլիմովո բնակավայրը, ինչի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ մեկ երեխա, կան նաև տուժածներ: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

 

«Ուկրաինայի զինված ուժերը ՀԿՌՀ-ից հրետակոծել են Կլիմովո գյուղը։ Ըստ նախնական տեղեկությունների` ցավոք, կան զոհեր, նրանց մեջ կա մեկ երեխա: Գնդակոծության հետևանքով տուժել է հինգ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», - նշել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։

 

Բոգոմազը նշել է, որ հրետակոծության հետևանքով վնասվել են դպրոցի շենքը, մի քանի վարչական շենքեր, բնակելի շենքեր, խախտվել է էներգամատակարարումը։

 

Նշենք, որ Բրյանսկի մարզում գնդակոծության հետևանքով զոհվել են 10-ամյա մի երեխա և 1 մեծահասակ։Այս մասին Զվեզդային հայտնել են շրջանի նահանգապետի մամուլի ծառայությունից։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ