ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվի ուղարկած 40 տոննա ալյուրը հասավ Ակնա

Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ): Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

APA լրատվական գործակալությունը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում են թարմ ասֆալտապատ մայրուղու վրա կայանված երկու բեռնատարներն ու բազմաթիվ այլ ուղևորատար մեքենաներ, ինչպես նաև մի խումբ մարդիկ։

 

Բեռնափոխադրման փորձը կազմակերպած Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ