Թուրքիայում ռոտավիրուսի համաճարակի բռնկում է․ տեղացիները դա կապում են քաղաքի կոյուղու խնդրի հետ

Թուրքիայի Բոդրումում, որտեղ հանգստանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ, ռոտավիրուսի համաճարակի բռնկում է։ Այս մասին գրում է Readovka թելեգրամյան ալիքը։

 

Նշվում է, որ տեղացիները դա կապում են քաղաքի կոյուղու խնդրի հետ։ Հիվանդանում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլև հենց տեղացիները։

 

Բոդրումում ջրի խնդիրը շարունակվում է արդեն մոտ մեկ ամիս։ Խնդիր կա նաև կոյուղու հետ՝ ախտածին բակտերիաները լցվում են խմելու ջրի մեջ։ Շշալցված ջուրը նույնպես չի փրկում բնակիչներին՝ խմում են, եփում, լվանում ձեռքերը, բանջարեղենը, մրգերն ու սպասքը ծորակներից հոսող ջրով։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ