«Ես չեմ զղջացել իմ արարքի համար»․ Վարշամ Գևորգյանը՝ 2020թ-ին Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումներին մասնակցելու մասին

«Ես չեմ զղջացել իմ արարքի համար»։ Այս մասին Infoteka24-ի հետ զրույցում ասել է խառը մենամարտերի մարզիկ Վարշամ Գևորգյանը։

 

Վարշամ Գևորգյանը, պրոֆեսիոնալ կերպով հանդես գալով խառը մենամարտերում և այնտեղ ունենալով հաղթանակներ, կորցրել է Ռուսաստանում մի քանի տարի մրցելու հնարավորությունը։ Պատճառը մարզիկի մուտքի արգելքն է 2020 թվականի իրադարձություններից հետո, երբ Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների ժամանակ նա մարզումներից տուն վերադառնալիս որոշել է օգնել հայերին։

 

«Ես չեմ զղջացել իմ արարքի համար, որովհետև օգնել եմ անպաշտպան երեխաներին, կանանց և տղամարդկանց»,- ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։ 

 

Այժմ Վարշամը պատրաստվում է առաջին մենամարտին ղազախական MMA-ի թոփ առաջխաղացման Octagon FC-ում:


 

Քաղաքականություն

Պատահարներ