Թաքստոց գրքի մեջ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է իրականացվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում: 

Արդյունքում՝ ընդհանուր օգտագործման պահարանում դրված գրքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ