ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարգիս Ստեփանյանը՝ պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

Նա հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։

 

Վրաստանի ներկայացուցիչն ԱԱ–ում նվաճել է արծաթե մեդալ, իսկ բրոնզը նվաճել է Ուկրաինայի մարզիկը։

 

Նշենք, որ աշխարհի 25-րդ առաջնությունն անցկացվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։

 

Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Քաղաքականություն

Պատահարներ