ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում թոշակառուն եկեղեցուց գողացել է Սուրբ Նիկոլայի մասունքները՝ պատճառաբանելով, որ ուզում է տանը աղոթել

Լենինգրադի մարզի Կիրովսկում ծխականը Հովհաննես Մկրտչի գլխատման եկեղեցուց թոշակառուն գողացել է Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքները։ Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել է «Известия»-ի աղբյուրը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ 

 

Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները, տեղի հոգևորականների խոսքով՝ ամեն ինչ նման էր ոչ թե պատահական գողության, այլ իսկական պատվերի․ «Մոխրագույն թանկարժեք մեքենայից ակնոցով ու գլխաշորով մի կին է դուրս եկել։ Երբ մասունքները հանել են, կինը աղոթել է, խաչակնքվել, իսկ հետո վերցրել է մասունքները, նստել մեքենան ու հեռացել»։

 

Ավելի ուշ պարզվել է, որ եկեղեցու մասունքները գողացել է թոշակառու մի կին։ Նա իր արարքը բացատրել է նրանով, որ ուզում է տանը աղոթել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Քաղաքականություն

Պատահարներ