Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, 41 չվերթ է հետաձգվել։ Սա բխում է Yandex-ի տվյալներից: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

 

«Վնուկովո»-ում հետաձգվել է 2 չվերթ, «Շերեմետևո»-ում՝ 13, իսկ «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է նախատեսված 26 չվերթը։

 

«Մենք աշխատում ենք սովորականի պես»,- «Իզվեստիա»-ին ասել է «Շերեմետևոյի» մամուլի քարտուղար Ռոման Գենիսը:

 

Չվերթների հետաձգման և չեղարկման պատճառը չի նշվում:

Քաղաքականություն

Պատահարներ