ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոյարսկի երկրամասում ձյուն է տեղացել

Կրասնոյարսկի երկրամասի Նորիլսկում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, տեղացել է առաջին ձյունը։ Կադրերը սոցցանցերում հրապարակում են տեղի բնակիչները։

 

Օգտատիրոջ տարածած տեսանյութերում երևում է , թե ինչպես են ձյան փաթիլներն արդեն ծածկել պատուհանագոգերը և շարունակում թափվել ճանապարհներին։

 

«Շատ անսպասելի էր: Ըստ կանխատեսման՝ ձյուն չէր սպասվում»,- ասել է տեղի բնակիչներից մեկը, ով սոցիալական ցանցերում տարածել է Նորիլսկում տիրող իրավիճակի ձայնագրությունը։

 

Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կայքը տրամադրում է քաղաքի եղանակային տվյալներ։ Այնտեղ ձյունը սպասվում է չափավոր և շարունակական։

Քաղաքականություն

Պատահարներ