Ահազանգ. քաղաքացու հասցեում ընտրությունների օրը 5 հոգի ավելացել է․ «Հրապարակ»

Քիչ առաջ «Հրապարակ»-ին է ահազանգել մի քաղաքացի, ով տեղեկացրել է, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 2/25 ընտրատեղամասում հայտնաբերել է, որ ընտրությունների օրով իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում, և որոնք իր հետ որևէ կապ չունեն։ 

 

Քաղաքացու հասցեում գրանցված է 4 հոգի, սակայն ընտրությունների օրով իրենց հասցեն համալրել են նաև Նվարդ Էդուարդի Հովակիմյանը, Շահանե Էդուարդի Հովակիմյանը, Վարդգես Հովակիմյանը, Նարինե Օհանյանը, Հովակիմյան Էդուարդը։

Քաղաքացի Հունիկյանին լրատվամիջոցը հարցրել է՝ ինքը փորձե՞լ է տեղում ճշտել, թե ինչպես է ստացվել, որ իրենց հասցեում գրանցված են մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում, Հունիկյանն ասել է, որ իրեն հորդորել են ոստիկանությունից ճշտել․

 

«Բայց ի՞նչը ճշտեմ, ես լավ գիտեմ, թե մեր տանն ով է ապրում, ով չի ապրում»,- ասել է քաղաքացին։

Քաղաքականություն

Պատահարներ