ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են քվեարկել, եթե վերջին 1 տարում հաշվառված են. ԿԸՀ

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք ևս իրավունք ունեն տեղական ինքակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում:

 

Ըստ նրա, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, սակայն վերջին մեկ տարին հաշառված են, ունեն քվեարկելու իրավունք, նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։ 

 

Սմբատյանն ընդգծել է, որ հաշվառման փաստը նաև ՀՀ քաղաքացիների համար է անհրաժեշտ.

 

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվյալ համայնքում պետք է վերջին վեց ամսում ունենան հաշվառում, որպեսզի ընդգրկված լինեն ընտրողների ցուցակում ու կարողանան քվեարկել»,-նշել է նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ