Հիմքեր ունենք ենթադրելու, որ 10/26 տեղամասում մուտքագրման ընթացքում վրիպակ է եղել. Իոաննիսյան

«Անկախ դիտորդում», վերլուծելով բոլոր 475 տեղամասերի աղյուսակավորումը հիմքեր ունենք ենթադրելու, որ 10/26 տեղամասում քվեարկության արդյունքների մուտքագրման ընթացքում եղել է վրիպակ և «Մայր Հայաստան» դաշինքի ձայները 49-ի փոխարեն մուտքագրվել են 0։ Այլ տեղամասերում էական վրիպակներ, կարծես, չկան: Այս մասին «ֆեյսբուք»ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։

 

Նշենք, որ Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 հազար 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ