Վրաստանում պատրաստվում են հեղաշրջում կազմակերպել․ երկրի ԱԱԾ

Վրաստանի տարածքում մարդկանց որոշակի խումբ է գործում, որը ծրագրում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ կազմակերպել Վրաստանում, որի վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն է: Այս մասին Սպուտնիկ Գրուզիայի փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի ԱԱԾ-ն։ 

 

Դիտարկում են իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ, որոնց թվում են այսպես կոչված «վրանային ավանի» ստեղծումը, Վրաստանի կենտրոնական պողոտաների և ռազմավարական օբյեկտների մոտ բարիկադների կառուցումը, կառավարական շենքերի գրավումն ու բարիկադավորումը, ինչպես նաև այլ հակաիրավական գործողություններ, որոնք լուրջ սադրանքի տարրեր են պարունակում: 

 

Գերատեսչությունը պլանի հեղինակներ է անվանել Գեորգի Լորթքիփանիձեին (ՆԳՆ ղեկավարի տեղակալ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք), երրորդ նախագահ Միխայիլ Բատուրինի նախկին թիկնապահին և Ուկրաինայում վրացական լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին։

 

Նշվում է, որ Վրաստանում քաղաքացիական անկարգություններ են նախատեսվում արտասահմանյան երկրների համակարգմամբ ու ֆինանսական աջակցությամբ։ Գործընթացների մեկնարկի ամսաթիվը ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է։

 

 


 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ