ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 հոգին 1-ի դեմ. ոստիկանները ուժով բերման ենթարկեցին ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանին

ՀՀ կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանին: Ոստիկանների Դավթյանի հարցին, թե որ իրավունքով են իրեն բերման ենթարկում, չպատասխանեցին: 

 

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց «Արյուն հանուն աթոռապաշտպանության» սոցիալական-տեղեկատվական իրազեկման ակցիա է իրականացրել։ Նա իր հետ աթոռ էր բերել ու կարմիր ներկ լցրել վրան՝ իբրև արյուն, օրվա իշխանություններին էլ անվանել՝ մահաբեր։

Քաղաքականություն

Պատահարներ