ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր մոտ շատ ծանր իրավիճակ է․ Ռուբեն Վարդանյանը Հայաստանին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Մեր մոտ շատ ծանր իրավիճակ է։ Այս մասին քիչ առաջ իր «տելեգրամյան» ալիքում տեղադրված տեսանյութով Ստեփանակերտից հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություն է սկսվել Արցախի 120 000 բնակիչների՝ 30 000 երեխաների, հղի կանանց, ծերերի դեմ․․․ահա, լսեք, կրակոցի ձայներն են»,- տեսանյութում ասում է նա։  

 

Նա նշել է․ «Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունն ապշեցնում է․ իրենց թույլ են տալիս ՄԱԿ-ի նիստի օրով ոչնչացնել մարդկանց։ Մինչև այդ էլ շրջափակեցին ենթադրաբար այն պատճառով, որ զգում էին՝ անպատիժ են մնալու։ Ողջ աշխարհին կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանին կոչ եմ անում ճանաչել Արցախի անկախությունը, մեր ինքնորոշման իրավունքը»։ 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի հանրապետության դեմ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ