Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել

Շուշիի մուտքի դիտակետերում համատեղ հերթապահում են ադրբեջանական բանակն ու ՌԴ խաղաղապահները: Այս մասին տեղից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

 

Մասնավորապես, քաղաքի մուտքերից մեկում կանգնած են ադրբեջանական զորքերի զրահատեխնիկան և ռուս խաղաղապահների զրահամեքենաները:

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։    
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:    
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։    

Քաղաքականություն

Պատահարներ