ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել է

«Երկրապահ» պատգամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել է, նրան, սակայն, այս պահին առաջադրված չէ որևէ մեղադրանք։ Այս մասին ասաց Բազեյանի փաստաբան Հակոբ Ջհանգիրյանը։ 
Նշենք, որ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ալբերտ Բազեյանը սեպտեմբերի 23-ին բերման էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի կազմակերպման և իշխանության բռնազավթման փորձի համար։ 


«Ալբերտ Բազեյանին ձերբակալել են իր բնակարանից սեպտեմբերի 23-ի երեկոյան»,- նշեց փաստաբանը։ 
Թե ինչ է պատրաստվում անել Բազեյանի փաստաբանական թիմը` Ջհանգիրյանը չասաց՝ նշելով, որ հետագայում եթե լրացուցիչ տեղեկություններ լինեն, կհայտնեն այդ մասին։ 
 

Փաստաբան Ջհանգիրյանը նշեց, որ որևէ այլ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ