Երկրաշարժ Թբիլիսիից հյուսիս-արևելք. այն զգացել են նաև Լոռու և Տավուշի մարզերում

Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 16 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև ՀՀ 2 մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ 


«Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.82⁰ և արևելյան երկայնության 44.88⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ: 


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: 
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ