Ինչ եղանակ սպասել առաջիկայում

Հոկտեմբերի 2-5-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև մառախուղ։ 

 

Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

 

Նշվում է, որ քամին կլինի հարավարևմտյան` 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 4-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

 

Երևան քաղաքում հոկտեմբերի 2-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

 

Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քաղաքականություն

Պատահարներ