Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Քամին հյուսիսարևմտյան է, 3-6 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, 5-6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մայրաքաղաքում հոկտեմբերի 4-ի գիշերը եղել է 11-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ