Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, որոշ վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Մայրաքաղաքում հոկտեմբերի 5–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17....+19 աստիճան։

 

Քաղաքականություն

Պատահարներ