ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանը կորցրեց աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը չի կարողացել մեդալ նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժությունում։ Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտին մոտեցող ԱԱ-ում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրավել է 6-րդ տեղը։ 

Հենացատկի վարժության 2022թ․ աշխարհի չեմպիոնը եզրափակչում հաջող չկատարեց առաջին փորձը: 31-ամյա մարմնամարզիկի երկրորդ փորձը լավագույնն էր բոլոր մասնակիցների մեջ՝ 15,11 միավոր, բայց երկու ելույթների միջին ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14,549 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը: 

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Ջեք Ջերմանը: 

Հիշեցնենք, որ ԱԱ-ում Արթուր Դավթյանը նվաճել էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս չէին կարողացել մեդալակիր դառնալ աշխարհի առաջնությունում։

Քաղաքականություն

Պատահարներ