Սկանդալային հաղորդավար Թակեր Կարլսոնի հերթական բացահայտումները

Fox News-ի նախկին հաղորդավար Թակեր Կարլսոնը հեռուստատեսությամբ ասել է, որ այն պատմությունը, թե սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը 2020 թվականին Մինեապոլիսում սպանել է սևամորթ Ջորջ Ֆլոյդին, կեղծ է:

 

Թակեր Կարլսոնը որպես փաստարկ վկայակոչել է մի նոր դատական ​​գործ, որը ներկայումս քննվում է Մինեսոտա նահանգի Հեննեպին կոմսությունում: Էմի Սյուզին նկարագրում է զրույցը, որը նա ունեցել է շրջանի բժիշկ Էնդրյու Բեյքերի հետ Ջորջ Ֆլոյդի մահից անմիջապես հետո: Բեյքերը վստահեցրել է, որ Ֆլոյդի պարանոցի վնասման մասին որևէ բժշկական ապացույց չկա։ Չեն եղել նաև ասֆիքսիայի կամ խեղդամահության բժշկական նշաններ:

 

Այսպիսով, ըստ հաղորդավարի, Ջորջ Ֆլոյդը, համաձայն պաշտոնական դիահերձման, չի սպանվել։ Նա մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից:

 

Հիշեցնենք, որ 2020թ-ին ԱՄՆ-ում, ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը․ վերջինս մահացել էր: Այս ամենից հետո թե ԱՄՆ-ում, թե աշխարհի բազմաթիվ երկրներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին անկարգություններով: 

 

Կարլսոնը նաեւ ասում է, որ սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես են մարդկանց ստիպում հավատալ կեղծ պնդումներին: Նա կոչ է անում վերանայել որոշ այլ կարգախոսներ, որոնք նրանց համոզել են, որ ճշմարիտ են: Նա նշում է, որ ամբողջ աշխարհն այժմ գիտի, որ Ուկրաինան իրականում չի հաղթում Ռուսաստանի հետ պատերազմում։ Ուստի եկել է ժամանակը վերանայելու մյուս հայտարարությունները, որոնք մեզ ներկայացվել են որպես ճշմարտություն, եզրափակել է հեռուստահաղորդավարը։

Քաղաքականություն

Պատահարներ