Առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

 

Քամին հյուսիսարևմտյան է, 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 7–ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկայնի ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան։

Քաղաքականություն