ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում ամերիկացին փորձել է գողանալ կարմիր գրքում գրանցված կատվին

Ամերիկացին, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, փորձել է 3 ամսական սերվալ կատվի ձագին Նյու Յորք տանել Թուրքիայի տարածքով` տարանցիկ ճանապարհով, հայտնում է Комсомольская правда-ն:

 

Կատվի սերվալ տեսակը համարվում է վտանգված և գրանցված է Միջազգային Կարմիր գրքում: Կենդանու տեղաշարժը պահանջում է հատուկ փաստաթղթեր:

 

Դոմոդեդովոյի մաքսավորներին ԱՄՆ քաղաքացին փորձել է մոլորեցնել` ներկայացնելով վկայագիր եգիպտական ​​«Մաու» ցեղատեսակի տնային կատվի համար:

 

Այժմ փոքրիկ գիշատիչը գտնվում է Մոսկվայի վայրի կենդանիների խնամքի կենտրոններից մեկում, ամերիկացու դեմ երկու վարչական գործ է հարուցվել:

Քաղաքականություն

Պատահարներ