ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովհաննես Մարտիրոսյանը նվաճել է IBO միջմայրցամաքային չեմպիոնական գոտին

Անպարտելի բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (16-0) հաշվով նվաճել է միջին քաշային կարգում IBO միջմայրցամաքային չեմպիոնական գոտին։


Բելգիայի Հասելթ քաղաքում կայացած բռնցքամարտում  31-ամյա հայը 8-րդ ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել տանզանացի Թոնի Ռաշիդի նկատմամբ:


Հովհաննես Մարտիրոսյանի համար սա արդեն չորրորդ չեմպիոնական գոտին է կարիերայում։ Նա ունի IBO International, WBC Francophone և BeNeLux գոտիներ։

Քաղաքականություն

Պատահարներ