Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կներդրվի նաև կապույտ քարտ

Շուտով կապույտ քարտը կներդրվի պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։


Փոփոխության մասին կհայտարարի Միջազգային ֆուտբոլային ասոցիացիայի խորհուրդը: Այսպիսով կապույտ քարտ կստանա այն ֆուտբոլիստը, որը կվիճի մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանի։ 


Կապույտ քարտ ստանալու դեպքում ֆուտբոլիստը 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից:


1 կապույտ ու 1 դեղին քարտ ունենալու դեպքում խաղացողը միանգամից կստանա կարմիր քարտ։ Ֆուտբոլիստը խաղը կլքի նաև երկու կապույտ քարտ ունենալու դեպքում։


Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում: Էլիտար թիմերում փորձարկումները կարող են սկսվել արդեն ամռանը: Դա կարող է տեղի ունենալ Անգլիայի գավաթում և կանանց Անգլիայի գավաթում:


Նշենք, որ որպես կանխամտածված խախտման օրինակ է բերվել այն դեպքը, երբ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին Եվրո-2020-ի եզրափակչում քաշեց Անգլիայի հավաքականի խաղացող Բուկայո Սակայի մարզաշապիկը, ինչի համար ընդամենը դեղին քարտ ստացավ։



Քաղաքականություն

Պատահարներ