ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուն գռեհիկ արձագանք է տվել «Ալ Հիլալի» երկրպագուներին

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էմոցիոնալ է արձագանքել «Ալ Հիլալի» հետ ընկերական խաղում երկրպագուների պահվածքին (0:2): Մրցակցի երկրպագուները պորտուգալացու կողմից գնդակին ամեն անգամ դիպչելիս վանկարկել են Լիոնել Մեսսիի անունը։


Երբ Ռոնալդուն հեռանալիս է եղել մարզադաշտից, «Ալ-Հիլալի» երկրպագուները նրա վրա ակումբային շարֆեր են նետել։ Կրիշտիանուն վերցրել է նրանցից մեկը, մտցրել անդրավարտիքի մեջ, սրբել դրանով ու հետո այն նետել մրցակցի երկրպագուների ուղղությամբ։


Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալ Նասրը» ընկերական խաղում 6:0 հաշվով հաղթել էր «Ինտեր Մայամիին»: Ռոնալդուն չէր մասնակցել այդ հանդիպմանը։ Մեսսին, իր հերթին, խաղադաշտ էր դուրս եկել վերջին րոպեներին։

Քաղաքականություն

Պատահարներ