Զախարյանն ընդգրկվել է Ռեալ Սոսյեդադի՝ Օսասունայի հետ խաղի հայտացուցակում

«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ «Օսասունայի» հետ Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման համար։ Խաղ կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 10-ին, և կմեկնարկի ժամը 19:15-ին, գրում է Armsport-ը։


Այս մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում ընդամենը մեկ գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 միլիոն եվրո:


«Ռեալ Սոսյեդադը» իսպանական Պրիմերայում անցկացրած 23 խաղից հետո 37 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Օսասունան» 26 միավորով 12-րդ տեղում է:

Քաղաքականություն

Պատահարներ