Արգենտինայի հանդիպումը չեղարկվել է Մեսսիի մասնակցությամբ կոնֆլիկտային իրավիճակի պատճառով

Հանչժոուի սպորտային կոմիտեն հայտարարել է Չինաստանում Արգենտինայի և Նիգերիա ընկերական հանդիպման չեղարկման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru-ից: 


«Հայտնի պատճառներով իրավասու մարմինները եկել են այն եզրակացության, որ Արգենտինայի հավաքականի մասնակցությամբ խաղ անցկացնելու համար պայմաններ չկան։ Որոշում է կայացվել չեղարկել այս միջոցառումը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։


«Հայտնի պատճառներ» բառերով կազմակերպիչները նկատի են ունեցել Հոնկոնգում արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությամբ կոնֆլիկտային իրավիճակը: Այնտեղ 36-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը, սակայն մի քանի օր անց նա խաղացել է Ճապոնիայում, ինչը վրդովմունք է առաջացրել երկրպագուների շրջանում։


Նշենք, որ Արգենտինա-Նիգերիա հանդիպումը պետք է կայանար մարտի երկրորդ կեսին։ Նաև Չինաստան կատարած շրջագայության ընթացքում հարավամերիկացիները նախատեսում էին հանդիպել Կոտ դ'Իվուարի հավաքականի հետ։ Այս խաղի մասին դեռ տեղեկություններ չկան։




Քաղաքականություն